
InSight զոնդն առաջին «սելֆիներն» է արել Մարսի մակերևույթին

InSight իջեցվող մոդուլն ստացել է առաջին լիարժեք «սելֆին»՝ իրեն լուսանկարելով իր ռոբոտացված «ձեռքի» մեջ տեղակայված խցիկի միջոցով: Այդ լուսանկարը գիտնականներին կօգնի ընտրելու հորատման աշխատանքների վայրը: Այդ մասին հայտնել է NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիան:
«InSight-ի շրջակայքում խոշոր գլաքարերի, բլուրների եւ փոսերի գրեթե լիակատար բացակայությունը նշանակում է, որ մեր գործիքների աշխատանքին ոչինչ չի սպառնում»,- հայտարարել է NASA-ում InSight-ի առաքելության ղեկավար Բրյուս Բաներդտը:
InSight իջեցվող մոդուլը դեկտեմբերի սկզբին հաջող վայրէջք է կատարել Էլիզիումի հովտում՝ Մարսի հասարակածի մոտ: Այն դարձել է NASA-ի մյուս երկրաբան-զոնդի՝ «Ֆինիքս» լենդերի պաշտոնական ժառանգորդը, որը Մարսի վրա է իջել 2008 թվականի մայիսին՝ դրա վրա կյանքի հետքերի եւ ջրի որոնումների համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: