«Դա պարզապես հայտարարություն է, այն էլ՝ ոչ իմը». Ժոզե Մոուրինիոն՝ Մենդեշի խոսքերի մասին
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մեկնաբանել է իր գործակալ Ժորժե Մենդեշի հայտարարությունը:
Ավելի վաղ Մենդեշը հերքել էր «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից պորտուգալացու հնարավոր հեռացման մասին լուրերը՝ հայտարարելով, որ պորտուգալացի մարզիչը նվիրված է ակումբին:
«Ես այդ հայտարարության հետ ոչ մի կապ չունեմ: Դա պարզապես հայտարարություն է, այն էլ՝ ոչ իմը:
Գիտեի՞ ես դրա մասին: Ոչ, չգիտեի: Ես ասել եմ Ժորժեին, որ դա ինձ չի հետաքրքրում»,- Մոուրինիոյին է մեջբերում Sky Sports-ը:
Մոուրինիոյի պայմանագիրը «Կարմիր սատանաների» հետ նախատեսված է մինչև 2020 թվականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը



