Բաժիններ՝

«Մոուրինիոն ոչ մի տեղ չի գնում. նա և ակումբը գոհ են միմյանցից». Ժորժե Մենդեշ

Ժոզե Մոուրինիոյի գործակալ Ժորժե Մենդեշը հերքել է լուրերն այն մասին, որ իր հաճախորդը հեռանում է «Մանչեսթեր Յունայթեդից»:

«Շատ շշուկներ են պտտվում այն մասին, որ Ժոզե Մոուրինիոն լքում է «Մանչեսթեր Յունայթեդը»: Դա ճիշտ չէ: Ժոզեն շատ երջանիկ է ակումբում, և ակումբի ներկայացուցիչները շատ ուրախ են, որ ունեն Ժոզեին:

Նա երկարաժամկետ պայմանագիր ունի «Յունայթեդի» հետ, նա ամբողջովին նվիրված է ակումբին և նպատակին՝ այն վերածել լուրջ ծրագրի, որը պետք է հաղթի»,- Մենդեշին է մեջբերում The Telegraph-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս