
Instagram-ում ավելացել է ձայնային հաղորդագրություններ ուղարկելու գործառույթ

Այս գործառույթն աշխատում է թե՛ անհատական, և թե՛ խմբային չաթերում:
Instagram Direct-ում այժմ կարող եք ձայնային հաղորդագրություններ ուղարկել այլ օգտատերերի: Դա անելու համար պարզապես պետք է բացել խոսակցությունը և սեղմել խոսափողի նշանի վրա:
Ձայնային հաղորդագրության մաքսիմալ երկարությունը մեկ րոպե է: Սոցցանցում ավելացել է այս գործառույթը՝ որպես հունիսին ավելացած տեսազանգերի այլընտրանք:
Նշենք, որ Facebook-ի մեսինջերում ձայնային հաղորդագրություններն ավելացել են 2013 թվականին:
Մոտ ապագայում ձայնային հաղորդագրությունները պետք է հասանելի լինեն iOS-ի և Android-ի բոլոր օգտատերերի համար:
Սիրարփի Աղաբաբյան