Բաժիններ՝

«Լիվերպուլ»-«Նապոլի». վեցերորդ տուրի կենտրոնական խաղը

C խումբն ամբողջովին արդարացրեց մահվան խումբ կոչումը: Այս խմբից  կարող են դուրս մնալ թե՛ Չեմպիոնների լիգայի նախորդ եզրափակչի մասնակից «Լիվերպուլը», թե՛ որակյալ և գեղեցիկ խաղ ցուցադրող «Նապոլին»:

«Լիվերպուլ»

Գարնանը ֆուտբոլային համայնքը Կիևի եզրափակչում սպասում էր «Մանչեսթեր Սիթիին»: Սակայն բրիտանական ակումբներից եզրափակչում խաղաց «Լիվերպուլը»: Յուրգեն Կլոպի թիմը փայլուն անցկացրեց ամբողջ մրցաշարը՝ բացառությամբ ամենաորոշիչ խաղի:

«Լիվերպուլը» նախորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի եզրափակչում էր, իսկ այս տարի մատների արանքով է նայում խմբային փուլին: Միայն այս կերպ է հնարավոր բացատրել անգլիական ակումբի նման արդյունքները:

Կարդացեք նաև

Ճիշտ է, մրցաշրջանի սկիզբը շատ լավն էր: Լիվերպուլցիները հաղթեցին ՊՍԺ-ին՝ Ֆիլիպո Կոուտինոյի՝ վերջին րոպեին խփած գոլի շնորհիվ: Ճիշտ է, մրցակցի հարկի տակ անգլիացիները պարտվեցին՝ 2:1:

Յուրգեն Կլոպի թիմը, չունենալով ոչ-ոքիներ, 3-րդն է խմբում: Թիմի ակտիվում կա 6 միավոր:

Այս խաղում լիվերպուլցիները պարզապես պետք է հաղթեն, հակառակ դեպքում՝ կտեղափոխվեն Եվրոպա լիգա:

Ի դեպ, Անգլիայի Պրեմիեր լիգայում անգլիական ակումբը վերջապես կարողացավ դուրս գալ առաջին հորիզոնական՝ շրջանցելով «Մանչեսթեր Սիթիին»:

Այս խաղում Յուրգեն Կլոպի տրամադրության տակ չեն Նեթենիել Կլեյնը, Ջո Գոմեսը և Ալեքս Օքսլեյդ-Չեմբեռլենը:

«Նապոլի»

Անցյալ մրցաշրջանում «Նապոլին» գլխավորում էր Մաուրիսիո Սարին, ով չկարողացավ թիմին դուրս բերել փլեյ-օֆֆ:

Հերթական եվրագավաթային պայքարն իտալական թիմը սկսեց Բելգրադում՝ արդեն Կառլո Անչելոտիի գլխավորությամբ:

Իտալական թիմն այս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի խմբային փուլում չի պարտվել՝ 3 հաղթանակ և 3 ոչ-ոքի: Անսպասելի ձևով՝ իտալացիները 2 միավոր կորցրին Բելգրադում, ինչը կարող է նրանց համար փլեյ օֆֆի ուղեգիր արժենալ: Ֆրանսիական ՊՍԺ-ի հետ խաղերը ևս ավարտվեցին ոչ-ոքի արդյունքներով՝ 2:2 և 1:1:

Կառլո Անչելոտիի սաների համար տպավորիչ արդյունք կարելի է համարել «Լիվերպուլին» նվազագույն հաշվով հաղթելը:

Ա սերիայում «Նապոլին» երկրորդ հորիզոնականում է: Առաջատար «Յուվենթուսին» Անչելոտիի սաներն այժմ  զիջում են 8 միավորով, իսկ «Ինտերին» գերազանցում են 6 միավորով:

Վիճակագրություն և անձնական հանդիպումներ

  • «Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայում հաղթել է տնային հանդիպումներում
  • «Նապոլին» այս մրցաշրջանի Չեմպիոնների լիգայում դեռևս չի պարտվել
  • «Նապոլին» այս մրցաշրջանի Չեմպիոնների լիգայում հյուրընկալվելիս ոչ-ոքի է խաղացել 2 անգամ
  • Այս մրցաշրջանում այս թիմերը խաղացել են մեկ անգամ՝ 1:0 հաշվով հաղթել է «Նապոլին»:

Սա լինելու է «կյանքի ճակատամարտ», որտեղ ֆավորիտը «Լիվերպուլն» է: Յուրգեն Կլոպի սաներն արդեն առաջատար են ԱՊԼ-ում և խաղալու են շատ դրական էմոցիաներով: Սակայն Կլոպի սաները պետք է հաղթեն խոշոր հաշվով: Նվազագույն հաշվով պարտվելը ձեռնտու է Անչելոտիի և իր թիմի համար: Չի բացառվում, որ իտալացիները չեն գնա հաղթանակի հետևից և կփորձեն պահել հաշիվը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի  «Լիվերպուլ»-«Նապոլի» հանդիպումը տեղի կունենա այսօր՝ կեսգիշերին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս