«Ընտրությանը մասնակցած ընտրելու իրավունք ունեցողների կեսի 70 տոկոսը ողջ ժողովուրդը չէ». Արթուր Մարտիրոսյան

Բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Դիտում եմ իշխանական կուսակցության  նորընտիր մորուքավոր պատգամավորների ելույթները:

Նրանցից մեկը, ձեռքերը գրպաններում դրած, կկոցած աչքերով, լուրջ իր տպավորություններն է կիսում ընտրությունների ու դեմոկրատիայի` իր պատկերացումների մասին: Նա ասում է, որ վերջապես ժողովուրդը Խորհրդարանում մեծամասնություն ունի:

Ես կձաղկեի դա ասողին այդպիսի հիմարությունների համար: Հրապարակայնորեն, ագորայում:

Կարդացեք նաև

Բանն այն չէ, որ ընտրությանը մասնակցած ընտրելու իրավունք ունեցողների կեսի 70 տոկոսը ողջ ժողովուրդը չէ, այլ այն, որ պետք է սովորել հարգել քաղաքացիներին, որոնք իրենց ձայները տվել են ոչ մեծամասնության օգտին: Նրանք նույնպես ժողովրդի մաս են:

Դեռևս չկան վերջնական արդյունքերը, բայց ինձ ուրախացնում է այն, որ «ժողովրդի» անունից խոսելու սովորություն ունեցող կուսակցությունները հավաքեցին իրենց 1-2 տոկոսը:

Վաղ թե ուշ սա պատահելու է բոլորի հետ, ովքեր խոսում են ժողովրդի անունից:

Ականջներիդ օղ արեք` «կուսակցություն» բառը առաջացել է «part»-ից, որը նշանակում է ամբողջի մաս»:

Տեսանյութեր

Լրահոս