Ֆրանսիական հրաշալի խմոր՝ ցանկացած թխվածքի համար
Խմորը խառնելու համար հատուկ սարքեր պետք չեն, օգտագործեք Ձեր ձեռքերը:
Բաղադրիչներ
1. Ալյուր – 1.5 բաժակ
2. Փափուկ մարգարին – կես փաթեթ
3. Շաքարավազ – 1.5 ճ/գ
4. Տաք կաթ – կես բաժակ
5. Հում խմորիչ – կես փաթեթ (50 գ)
6. Ձվի դեղնուց – 2 հատ
Պատրաստման եղանակը
1. Խմորիչը լցնել տաք կաթի մեջ, ավելացնել փափուկ մարգարինը, շաքարավազը և մյուս բաղադրիչները:
2. Խմորը խառնել ձեռքերով: Անհրաժեշտության դեպքում ալյուր ավելացնել:
3. Խմորագունդը դնել տոպրակի մեջ և տեղափոխել սառնարանի մեջ:
4. Այսպիսի խմորը սառնարանում կարող եք պահել 4 օր:
5. Թխել կարելի է 40 րոպե անց:
6. Խմորը հարմար է ցանկացած թխվածքի համար՝ կարկանդակներ, բելյաշ, վատրուշկա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը