Բաժիններ՝

«Արսենալ»-«Հանդերսֆիլդ». կլինի՞ սենսացիա

Այս խաղում «Արսենալը» կփորձի վաստակել հերթական 3 միավորները: Բայց արդյո՞ք դա հեշտ կլինի վերջին սկանդալից հետո:

«Արսենալ»

«Արսենալը» չի պարտվում 20 խաղ անընդմեջ: Սա շատ լավ ցուցանիշ է Ունայի Էմերիի սաների համար: Սակայն արդարության համար պետք է նշենք, որ լոնդոնյան թիմի խաղը կատարյալ չէ: Նախորդ մրցաշրջանի համեմատ փոփոխությունները շատ են, սակայն Էմերին դեռևս ունի հսկայական աշխատանք:

Չկարողանալով հաղթել «Մանչեսթեր Յունայթդին» (2:2)՝ «Արսենալը» կորցրեց 4-րդ հորիզոնականը՝ զիջելով «Տոտենհեմին»: Պրեմիեր լիգայում սա 13-րդ անպարտելի խաղն էր լոնդոնյան ակումբի համար: Այս ընթացքում, սակայն, լոնդոնցիները շատ են խաղացել ոչ-ոքի: Մինչև նախորդ հանդիպումը՝ Ունայի Էմերիի սաները ոչ-ոքի են խաղացել «Քրիսթալ Փելեսի» (2:2), «Լիվերպուլի» (1:1) և «Վուլվերհեմթոնի» հետ (1:1):

Կարդացեք նաև

Այս խաղում լոնդոնցիներին հստակ չեն կարողանա օգնել Նաչո Մոնրեալը, Դենի Ուելբեքը, Մեսութ Օզիլը, Ռոբ Հոլդինգը: Հարցականի տակ է նաև Լորան Կոսելնիի, Աարոն Ռեմսիի և Լուկաս Տորեյրայի մասնակցությունը:

Նշեն նաև, որ լոնդոնյան թիմի մի շարք ֆուտբոլիստներ այժմ հոգեբանորեն այնքան էլ պատրաստ չեն խաղին: Դրա պատճառը անգլիական մամուլում տարածված սկանդալը և ֆուտբոլիստների մասին մի շարք քննարկումներն են: Հիշեցնենք, որ թիմի մի շարք առաջատարներ, այդ թվում՝ հայ կիսապապշտպան Հենրիխ Մխիթարյանը, նկատվել էին գիշերային ակումբում: Նրանք ալկոհոլ և զվարճացնող գազ են օգտագործել: Ըստ անգլիական աղբյուրների՝ ավելի ուշ նրանց են միացել 70 աղջիկներ:

«Հանդերսֆիլդ»

«Հանդերսֆիլդը» վերջապես դուրս է եկել այն կիսաքուն վիճակից, որում գտվում էր 10 տուր: Թիմը սկսել է ավելի ակտիվ խաղ ցուցադրել, ավելի շատ հարվածել և գոլ խփել: Ճիշտ է, դա ավելի շատ անում են պաշտպանները, քան հարձակվողները, բայց, ամեն դեպքում, թիմը միավորներ է վաստակում:

Վերջին  խաղերում «Հանդերսֆիլդը» հաղթել է  «Ֆուլհեմին» (1:0) և «Վուլվերհեմթոնին» (2: 0), ոչ-ոքի է խաղացել «Վեսթ Հեմի» հետ (1:1) և պարտվել՝ «Բրայթոնին» (1:2) և «Բորնմութին» (1: 2)

Դավիթ Վագների սաները թոփ ակումբների հետ խաղերում հաջողությունների չեն հասել: «Չելսիին» «Հանդերֆիլդը» պարտվել է  0:3 հաշվով, «Մանչեսթեր Սիթիին»՝ 1: 6, «Լիվերպուլին»՝ 0:1, իսկ «Տոտենհեմին»՝ 0:2:

Այս պահին թիմում վնասվածք ունի միայն Աբդելհամիդ Սաբիրին: Հարցականի տակ է Քրիս Լավի մասնակցությունը:

Բացի այդ, թիմում կան որակազրկված ֆուտբոլիստներ՝ Սթիվ Մունյեն և Ֆիլիպ Բիլինգը:

Վիճակագրություն և աձնական հանդիպումներ

  • «Արսենալի» անպարտելիության շարքը կազմում է 20 խաղ
  • Վերջին 8 խաղերում լոնդոնցիները միշտ գնդակ են ընդունել սեփական դարպասը՝ խփելով նաև իրենց գոլը
  • «Հանդերսֆիլդը» գոլի հեղինակ է դարձել վերջին 5 խաղերում
  • Դավիթ Վագների սաները հյուրընկալվելիս խոշոր հաշվով պարտվել են վերջին 10 խաղերից միայն 2-ում
  • Նախորդ մրցաշրջանի երկու խաղերում էլ հաղթել են զինագործները՝ 5:0 և 1:0 հաշիվներով

Տպավորություն է, որ «Արսենալը» ոչ միայն կարող է, այլ պարտավոր է հաղթել մրցակցին խոշոր հաշվով; Սակայն անգլիական մամուլի մի շարք ներկայացուցիչներ և փորձագետներ նշում են, որ Ունայի Էմերիի թիմը կարող է թուլանալ նման հեշտ թվացող խաղում: Հիմա կա մի քանի նախապայման՝ հոգնածություն, մրցակցի թերագնահատում և, իհարկե, թիմի առաջատարների շուրջ ստեղծված սկանդալային իրավիճակը:

«Հանդերսֆիլդին» միավորներ զիջելը կլինի իսկական սենսացիա: Հաղթելու համար Ունայի Էմերիի տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստները, սակայն, կարող են ներդնել ոչ բոլոր ուժերը:

Հիշեցնենք, որ «Արսենալ»-«Հանդերսֆիլդ» խաղը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով 19:00-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս