Բաժիններ՝

Բավարարվածությո՞ւն, թե՞ անհանգստություն. ինչի մասին է վկայում դիրքը, որով սիրում եք քնել

#1 Մարդն ի վիճակի չէ բախվել իրականության հետ և ստանձնել ամբողջ պատասխանատվությունը: Նա դժվարանում է դիմավորել՝ ինչպես լավ իրադարձությունները, այնպես էլ՝ դժվարությունները: Այս մարդիկ, որպես կանոն, գերադասում են իրենց կողքին հուսալի մարդ ունենալ, ով իրենց կօգնի անկանխատեսելի իրավիճակներում:

#2 Չեն սիրում անսպասելի իրադարձություններ: Միշտ ձգտում են մտածել բոլոր դետալներն ու մանրամասները՝ անկանխատեսելի իրավիճակներից խուսափելու համար: Ճշտապահ են, նյարդայնանում են, երբ մյուսներն ուշանում են, սիրում են ամեն ինչ վերահսկողության տակ պահել:

#3 Բաց մարդիկ են, ովքեր հեշտությամբ ընդունում են ամենը, ինչ մատուցում է կյանքը: Հիմնականում հանգիստ են, ինքնավստահ: Չեք վախենում բախվել իրականությանը:

#4 Հավասարակշռված են, հուսալի: Կարողանում են հարմարվել տարբեր պայմանների՝ առանց ավելորդ լարվածության: Ամենուր առաջնորդվում են առողջ դատողությամբ:

Կարդացեք նաև

#5 Խնդրահարույց դիրք. մարդը փախչում է իրականությունից: Միշտ իրավիճակին հետևում է կողքից, իրեն լավ է զգում, երբ միայնակ է:

#6 Հազվադեպ հանդիպող դիրք, որով առավել հաճախ քնում են երեխաները: Որպես կանոն՝ այս դիրքով փորձում են քնել նրանք, ովքեր քնի հետ կապված խնդիրներ ունեն: Նրանք ցանկանում են որքան հնարավոր է՝ արագ ավարտել այդ գործընթացը՝ ամենօրյա գործերին անցնելու համար:

#7 Գործ ունենք հակասական մարդու հետ, ում տանջում են կասկածները: Նա փորձում է բաց լինել, բայց զգում է ներքին գործոններ, որոնք խանգարում են դրան:

Նյութը fabiosa.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս