
ԱՊՊԱ ձևակերպման հնարավորություն Արդշինբանկի «Մոբայլ Բանկինգ» հավելվածի միջոցով

Արդշինբանկը հնարավորություն է ընձեռում իր «Մոբայլ Բանկինգ» հավելվածի օգտատերերին կնքել ԱՊՊԱ պայմանագրեր առավելագույնը 3-4 րոպեում:
ԱՊՊԱ պայմանագիրը կնքելու համար անհրաժեշտ է մուտք գործել հավելվածի «Ապահովագրություն» բաժին և մուտքագրել ավտոմեքենայի համարանիշն ու անձը հաստատող փաստաթղթի համարը, ստեղծել պայմանագիրը և վճարել Արդշինբանկի Ձեր վճարային քարտով: Պայմանագրի էլեկտրոնային տարբերակը հաճախորդը կստանա իր էլեկտրոնային փոստին, իսկ թղթային տարբերակը, ցանկության դեպքում, հնարավոր կլինի ստանալ ապահովագրական ընկերության գրասենյակից:
«Մոբայլ Բանկինգ» անվճար հավելվածի օգտատեր դառնալու համար անհրաժեշտ է մոտենալ Բանկի 63 մասնաճյուղերից ցանկացածը՝ լրացնելու համապատասխան դիմումը: Մանրամասն տեղեկատվության համար այցելեք Բանկի կայքէջ հետևյալ հղումով՝ https://bit.ly/2lPkUmM, կամ զանգահարեք (012)222222 հեռախոսահամարով։
***
Արդշինբանկը «Financial Times» կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2018 թվականի «Տարվա լավագույն բանկ»: Լինելով ֆինանսաբանկային համակարգում խոշորագույն հարկատուներից մեկը՝ Բանկը Հայաստանի միակ մասնավոր ընկերությունն է, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր և ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին: