
Միսը ֆրանսիական ձևով՝ պատրաստված կարտոֆիլով և սնկով

Բաղադրիչներ
1. Կարտոֆիլ – 10 հատ
2. Սոխ – 800 գ
3. Խոզի միս – 800 գ
4. Շամպինիոն – 300 գ
5. Պանիր – 800 գ
6. Մայոնեզ – 250 գ
Պատրաստման եղանակը
1. Կարտոֆիլը մաքրել, կտրատել օղակներով: Միսը կտրատել, ծեծել: Սոխը կտրատել օղակներով, մանր կտրատել շամպինիոնը, քերել պանիրը:
2. Նախապատրաստված մթերքները շարել տապակի մեջ հետևյալ հերթականությամբ. կարտոֆիլ, միս, սոխ, շամպինիոն: Վրան պանիր լցնել, մայոնեզապատել և դնել տաքացրած ջեռոցի մեջ՝ մինչև ոսկեգույն կեղևի առաջանալը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը