
Տիրոջ Խաչափայտի սուրբ մասունքը դուրս կբերվի երկրպագության

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11:00-ին, հրավիրում ենք Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի՝ մասնակցելու Վարագա Սուրբ Խաչի տոնին նվիրված Ս. Պատարագին և ստանալու այս եկեղեցում պահվող Տիրոջ Խաչափայտի սուրբ մասունքի օրհնությունը:
Վարագա Սուրբ Խաչի տոնը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, հայտարարվել է Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում պահվող Տիրոջ խաչափայտի մասունքակիր խաչի ուխտի օր:
Սեպտեմբերի 30-ի առավոտյան մասունքակիր խաչը հավատացյալների երկրպագության համար դուրս կբերվի և կմնա մինչև 19:00:
qahana.am