Նիկոլ Փաշինյանը բացահայտել է իր կրած ժամացույցների գինը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամացույցները գնել է իր այն խոստման շրջանակում, որ պիտի կրի միայն հայկական արտադրության հագուստ, կոշիկ, ժամացույց: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Փաստորեն երկար ժամանակ քննարկվում է, որ ես 50 հազար դոլարանոց ժամացույց եմ կրում (այսպիսի գին վերագրվել է մասնավորապես աջ կողմի ժամացույցին), իսկ ես տեղյակ չեմ։
Ուրեմն, այս ժամացույցները Երեւանի AWI խանութում վաճառվում են 76 հազար (ձախ կողմինը) եվ 105 հազար (աջ կողմինը) դրամներով:
Մեզ մի քիչ էլ զեղչով են վաճառել: Այս ժամացույցները գնել ենք իմ այն խոստման շրջանակում, որ պիտի կրեմ միայն հայկական արտադրության հագուստ, կոշիկ, ժամացույց:
Գրառմանս իմաստը նաեւ հայկական արտադրանքը քարոզելն ու արտադրողին, ներդրողին քաջալերելն է:
Հայաստանը պիտի դարձնենք արդյունաբերական երկիր»,- գրել է նա:
Փաստորեն երկար ժամանակ քննարկվում է, թե իբր ես 50 հազար դոլարանոց ժամացույց եմ կրում (այսպիսի գին վերագրվել է…
Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Samstag, 29. September 2018