
Ամերիկուհին մեղադրել է Ռոնալդուին բռնաբարության մեջ

Ամերիկուհի Քեթրին Մայորգան մեղադրել է «Յուվենթուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին բռնաբարության մեջ:
Ըստ Der Spiegel-ի՝ միջադեպը տեղի է ունեցել 2009 թվականին Լաս Վեգասում:
Ռոնալդուն, ըստ Մայորգայի, ավելի ուշ վճարել է իրեն 375.000 դոլար՝ լռության համար: Նա առաջին անգամ է այս թեմայով հրապարակայնորեն խոսել:
Կնոջ փաստաբանները պնդում են, որ ունեն ապացույցներ, որտեղ Ռոնալդուն ինքն է նկարագրում տեղի ունեցածը: Ինչպես փաստաբաններն ասում են, խաղացողը ժխտում է բռնաբարության փաստը: Ըստ նրա՝ ամեն ինչ կատարվել է փոխադարձ համաձայնությամբ:
Ռոնալդուն պաշտոնական մեկնաբանություններ չի տվել:
Սիրարփի Աղաբաբյան