Բաժիններ՝

««Ոսկե գնդակը» միշտ պետք է ստանա Ռոնալդուն». Անչելոտի

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին «Յուվենթուսի» հետ հանդիպման նախօրեին աջակցել է Կրիշտիանու Ռոնալդուին, որի հետ աշխատել է «Ռեալ Մադրիդում»:

«Ես շնորհակալ եմ Ռոնալդուին, անկախ նրանից, թե որքան գոլեր է նա խփել Չեմպիոնների լիգայում հաղթանակի համար:

Ուրախ եմ, որ այժմ նա խաղում է Իտալիայում, նա կլինի արժեքավոր ցանկացած թիմի համար: Կարծում եմ, որ «Ոսկե գնդակը» միշտ պետք է ստանա Ռոնալդուն: Մենք լավ հարաբերություններ ունենք նրա հետ: Սա «Յուվենթուսի» խաղն է «Նապոլիի» դեմ, և ոչ Ռոնալդուի խաղը՝ Ինսինյեի դեմ: Նա, ով ավելի լավ խաղա, կհաղթի»,- ասել է Անչելոտին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս