
«Բարսելոնան» կփոխի ակումբի խորհրդանիշը

«Բարսելոնան» մտադիր է փոփոխել ակումբի խորհրդանիշը: Կատալոնական ակումբում լոգոյի նոր տարբերակը համարում են ավելի ներդաշնակ և պայծառ:
Փոփոխությունների թվում են` ներքին սև կոնտուրների և FCB-ի հապավման հեռացում, կապույտ գծերի քչացում, ինչպես նաև գնդակի դիրքի փոփոխություն:
Կատալոնական ակումբում նշում են, որ ակումբը պարբերաբար ձևափոխել է լոգոն՝ այն հարմարեցնելով տարբեր դարաշրջաններին, խորհրդանիշը պետք է հարմարվի նոր թվային բովանդակության սպառման ձևերին: Գործող լոգոն չի երաշխավորում, որ այն ճշգրիտ վերարտադրվելու է բոլոր տեսակի լրատվամիջոցներում: Մյուս կողմից, նոր լոգոն չի խանգարելու ակումբի հայտնի խորհրդանիշի ճանաչմանը:
Լոգոյի վերաբերյալ վերջնական որոշումը կկայանա հոկտեմբերի 20-ին: Ամենայն հավանականությամբ, լոգոն կօգտագործվի մյուս մրցաշրջանից: «Բարսելոնայի» պատմության մեջ եղել է 10 սիմվոլ: Ներկայիս լոգոն ներկայացվել է 2002 թվականին:
Սիրարփի Աղաբաբյան