Բաժիններ՝

«Մոդրիչը մեծ խաղացող է, բայց ֆուտբոլասերները գիտեն, որ աշխարհում ամենալավը Մեսսին է». Պույոլ

«Բարսելոնայի» նախկին ավագ Կառլես Պույոլը մեկնաբանել է ՖԻՖԱ-ի լավագույն ֆուտբոլիստի առաջատար երեք թեկնածուների ցանկում իր նախկին թիմակից Լիոնել Մեսսիի բացակայությունը:

«Զարմանալի է, որ Լեոն այդ ցուցակում չէ: Ես կասկած չունեմ, որ նա աշխարհի լավագույնն է:

Երբեք չեք հասկանա, թե կոնկրետ ինչն է վերլուծվում անհատական մրցանակների տրամադրման ժամանակ: Նրանց պետք է հարգեն, բայց ֆուտբոլային մարդիկ գիտեն, թե ով է լավագույնը: Մոդրիչը մեծ խաղացող է, ով անցկացրել է հրաշալի մրցաշար, բայց ֆուտբոլասերները գիտեն, որ աշխարհում ամենալավը Մեսսին է: Ինձ համար լավագույնը միանշանակ Մեսսին է:

Շնորհավորոմ եմ Մոդրիչին: Լեոն չի կարող միշտ հաղթել: Հակառակ դեպքում, մենք ստիպված կլինենք ստեղծել պարգև նրա և մնացածի համար»,- ասել է Պույոլը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս