
««Ռեալի» նպատակը Պրիմերայի չեմպիոնական տիտղոսն է». Լոպետեգի

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժուլեն Լոպետեգին կիսվել է Պրիմերայի 7-րդ տուրում «Ատլետիկոյի» հետ կայանալիք դերբիի սպասումներով:
««Ռեալում» բոլոր խաղերն են յուրահատուկ՝ ինչպես ֆուտբոլիստների, այնպես էլ՝ մարզչի համար: Թիմը լավ վիճակում է՝ չնայած կարճ ժամանակահատվածում անցկացրած 3 խաղերին: Ես հասկացա «Սևիլիայի» հետ հանդիպման երկրորդ խաղակեսից:
Սպասում եմ, որ վաղվա խաղը կստացվի կոշտ և պահանջկոտ: «Ատլետիկոն» գերազանց թիմ է՝ լավ ֆուտբոլիստներով:
«Ռեալը» դեռ ժպտալու առիթ չունի, բայց մենք հասկանում ենք, որ մրցաշրջանը երկար է: Թիմի նպատակն է՝ հաղթել առաջնությունը և դրա համար մեզ պետք են մեր երկրպագուների աջակցությունը և էներգիան: Ես գոհ եմ ֆուտբոլից, որը ցուցադրում է «Ռեալը»»,- Լոպետեգիի խոսքերն է մեջբերում AS-ը:
«Ռեալ» – «Ատլետիկո» խաղը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին, «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը