
Ռոնադուն խոստովանել է, որ համարում է իրեն պատմության մեծագույն ֆուտբոլիստը

«Յուվենթուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր Ինստագրամում ուղիղ կապի ժամանակ խոստովանել է, որ համարում է իրեն լավագույն խաղացողը ֆուտբոլի պատմության մեջ:
Համապատասխան հարցը 33-ամյա պորտուգալացուն տվել է նրա ինստագրամյան էջի հետևորդներից մեկը:
«Այո, ես մեծագույնն եմ պատմության մեջ: Միշտ ուզում եմ լինել առաջինը, միշտ ուզում եմ հաղթել»,- պատասխանել է Ռոնալդուն:
Ռոնալդուն հանդիսանում է «Ոսկե գնդակի» հնգակի մրցանակակիր, ինչպես նաև 3 անգամ ճանաչվել է ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ: Հարձակվողը 5 անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, 4 անգամ հաղթել է ակումբային Աշխարհի առաջնությունը, 3 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, 2 անգամ՝ Իսպանիայի չեմպիոն: 2016 թվականին Պորտուգալիայի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի չեմպիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը