Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի առավել ընդլայնման ուղղությամբ գործնական քայլերը

Սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում կայացել է Հայաստանի և Ֆինլանդիայի արտործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Թիմո Սոինիի հանդիպումը:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի առավել ընդլայնման ուղղությամբ գործնական քայլերը: Այս առումով կարևորվել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև անցկացվող խորհրդակցությունների պարբերականությունը և օրակարգի համընդգրկունությունը:

Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները, ժողովորդի լայն մանդատի հիման վրա կառավորության կողմից իրականացվող բարեփոխումները: Անդրադառնալով կառավարության զարգացման օրակարգին և դրա գերակա ուղղություն համարվող նորարարության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ձեռքբերումներին՝ արտգործնախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է տվյալ ոլորտում միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակման հարթակների ձևավորումը և համապատասխան ծրագրերի նախաձեռնումը:

Զրուցակիները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ: Զոհրաբ Մնացականյանն իր ֆին գործընկերոջը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքորոշումը և մոտեցումները:

Տեսանյութեր

Լրահոս