
Իտալական սոուս «Մարիանարա»

Բաղադրիչներ
1. Լոլիկ – 4 հատ
2. Գազար – 1 հատ
3. Սոխ – 1 հատ
4. Սխտոր – 1 ատամիկ
5. Ձիթայուղ – 2 ճ/գ
6. Մաղադանոս – 1 փունջ
7. Ռեհան – 1 փունջ
Պատրաստման եղանակը
1. Գազարն անցկացնել մանր քերիչով, սխտորը և սոխը մանր կտրատել:
2. Ձիթայուղով տապակել սոխը մինչև թափանցիկ դառնալը, հետո ավելացնել սխտորը և գազարը, տապակել 3-5 րոպե:
3. Լոլիկները կեղևազրկել և կտրատել: Մանր կտրատել կանաչին:
4. Տապակի մեջ ավելացնել կտրատված լոլիկը: Աղ ցանել, ավելացնել ռեհանը:
5. Շոգեխաշել ցածր կրակի վրա 30 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը