Գիտնականներն ապացուցել են ասպիրինի օգտակարությունը քաղցկեղի դեմ պայքարում

Ոչ մեծ չափաբաժիններով ասպիրինի օգտագործումը կարող է օգնել բուժելու քաղցկեղային ուռուցքները: Այդ մասին հայտնել է MedicalXpress-ը:

Կարդիֆի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են օնկոլոգիայի տարբեր տեսակներով 520 հազար պացիենտների հիվանդության պատմությունները. ընդ որում՝ նրանց մոտավորապես կեսը հիվանդ է եղել աղիների, կաթնագեղձի կամ շագանակագեղձի քաղցկեղով: Պարզվել է, որ պատրաստուկի ընդունումը պացիենտների մահացությունը նվազեցրել է 20-30 տոկոսով, ինչպես նաեւ զգալիորեն նվազեցրել է այլ օրգաններ քաղցկեղային բջիջների տարածվելու հավանականությունը:

Նշվում է, որ ասպիրինի դրական ազդեցություն է դիտվել օնկոլոգիայի ինչպես ավելի տարածված, այնպես էլ հազվադեպ տեսակների դեպքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս