Բաժիններ՝

Ղազախստանում 223-մետրանոց խորոված են պատրաստել «Գիննեսի ռեկորդների գրքի» համար

Ղազախստանի Ակմոլինի մարզի Մակինսկ քաղաքում թռչնաֆաբրիկայի աշխատողները պատրաստել են ավելի քան 223 մետր երկարությամբ խորոված՝ դրանով իսկ սահմանելով համաշխարհային նոր ռեկորդ:

Այդ մասին հայտնել է «Aitas KZ» մամուլի ծառայությունը: 420 կիլոգրամ թռչնամիսը խորովել են «Մակինսկի թռչնաֆաբրիկայի» 220 աշխատողներ: Ենթադրվում է, որ խորովածը կկարողանա համտեսել ավելի քան 3 հազար մարդ:

Ռեկորդը հաստատելու համար Մակինսկ է ժամանել «Գիննեսի ռեկորդների գրքի» ներկայացուցիչը: Ռեկորդը հաստատվել է ու գրանցվել, խորովածի երկարությունը կազմել է 223 մետր 65 սանտիմետր:

Ինչպես նշում է «Ինտերֆաքս»-ը, նախորդ ռեկորդը սահմանվել էր 2007 թվականին Սինգապուրում, այն ժամանակ խորովածի երկարությունը կազմել էր 140 մետր:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930