Բաժիններ՝

Լեգենդար Վիեննայի տղաների երգչախումբը կժամանի Երևան

«Երևանյան Հեռանկարներ» միջազգային  երաժշտական փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 4-ին Երևանում ելույթ կունենա հռչակավոր Վիեննայի տղաների երգչախումբը: Այն ստեղծվել է 1498թ. Մաքսիմիլիանոս Առաջին կայսեր հրամանով: Դրանով իսկ կանոնակարգվեց դեռևս 1296թ-ից Կայսերական եկեղեցում երգող տղաների ավանդույթը:

Երգչախմբի կազմում  են եղել , ու նաև աշխատել այնպիսի հանճարներ ինչպիսիք Մոցարտը, Սալիերին, Գլյուկը, Բրուքները, Հայդն եղբայրները, Շուբերտը, Բեթհովենը և Բախը: Մինչ 1918թ.-ը երգչախումբը երգել է միայն Կայսերական պալատի համար,  միայն 1920թ.-ից էր, որ այն վերածվեց առանձին կազմակերպության  և սկսեց հանդես գալ լայն հասարակության համար և շրջագայել աշխարհով մեկ:

Երգչախմբի ձայնագրությունները ներկայացնում է բացառապես “Դոյչե Գրամոֆոն” ընկերությունը: Վիեննայի տղաների մասին նկարահանվել է շուրջ 50 գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր, այդ թվում նաև` “Ուոլթ Դիսնեյ” ընկերության կողմից: Երգչախումբը հաճախակիորեն իր ներկայությամբ և անզուգական կատարումով զարդարում է հռչակավոր ամանօրյա համերգը, որը հեռարձակվում է աշխարհով մեկ Վիեննայի Մուզիքֆերայնի ոսկե դահլիճից:

Ավստրիայի պետությունը Վիեննայի տղաների երգչախմբին նվիրաբերել է  քաղաքում գտնվող ամենագեղեցիկ պալատներից մեկը` Աուգարտենը, ուր  երեխաները ապրում և հաճախում են դպրոց: Երգչախմբի անդամների տարիքը 9-14 տարեկան է: Տղաների երգչախմբի համար 2012թ.-ին Վիեննայում կառուցվեց 400-տեղանոց համերգային դահլիճ: Երգչախումբը հայտնի է նաև իր մարդասիրական ծրագրերով, բացառիկ լուսավորչական աշխատանքով, որ նրանք կատարում են փախստականների և բոլոր կարիքավորների համար, և ընդհանրապես` աշխարհի մարդկությանը առավել բարի դարձնելու նպատակով:

Համերգի ծրագրում կհնչեն.

Գալուս, Հենդել, Հայդն, Մենդելսոն, Շուբերտ, Մոխնիկ, Շեչինսկի, Կոմիտաս, Յոզեֆ Շտրաուս, Յոհան Շտրաուս, Բիլի Ջոյել, ժողովրդական երգեր, հատվածներ հայտնի Մյուզիքլներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս