«Վախեցնում է, որ «Լիվերպուլը» հաղթում է, երբ նույնիսկ վատ է խաղում». Ռայան Գիգզ
Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Ռայան Գիգզը կիսվել է ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլի» խաղի մասին կարծիքով:
«Մի քանի խաղերում «Լիվերպուլն» այդքան էլ լավ չէր խաղում, բայց դրա հետ մեկտեղ, միևնույն է, հասնում էր անհրաժեշտ արդյունքին: Դա մի քիչ վախեցնում է: Երբ թիմն ընդունակ է դրան, ուրեմն նա գտնվում է չեմպիոնական մարզավիճակում: Տիտղոս հաղթելու համար կարևոր է ոչ միայն խաղի ընթացքում խփել 3-4 գնդակ, այլ նաև կորզել հաղթանակը:
Երևում է, որ այս մրցաշրջանում չեմպիոնության համար կպայքարեն «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին»: Բայց չարժե հաշվից հանել նաև «Չելսիին», որովհետև հիմա լոնդոնյան ակումբը գերազանց ֆուտբոլ է ցուցադրում: Նրանք ունեն ֆուտբոլիստներ, որոնք 2 տարի առաջ հաղթել են առաջնությունը: «Լիվերպուլը» չի կարող պարծենալ դրանով, բայց չէ՞ որ պետք է ինչ-որ բանից սկսել»,- Գիգզի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը