Բաժիններ՝

««Նապոլին» «Յուվենթուսի» գլխավոր մրցակիցն է». Մասիմիլիանո Ալեգրի

«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին պատմել է «Նապոլիի» խաղի վրա Կարլո Անչելոտիի ազդեցության մասին:

Ալեգրին Սերիա Ա-ի 7-րդ տուրում «Նապոլիի» հետ խաղի նախօրեին հայտարարել է, որ Կարլո Անչելոտիի թիմը «Բիանկոներների» գլխավոր մրցակիցն է:

««Նապոլիի» հետ խաղերը շատ դժվար են: Անչելոտին տիրապետում է հանգստության, որը նա փոխանցում է թիմին: «Նապոլին» «Յուվենթուսի» գլխավոր մրցակիցն է: Չնայած այն բանին, որ մենք հանդիպելու ենք, չեմպիոնության համար պայքարը դեռ առջևում է»,- ասել է Ալեգրին մամուլի ասուլիսի ժամանակ:

«Յուվենթուս» – «Նապոլի» խաղը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին: Հիշեցնենք, որ «Յուվենթուսը» վերջին 88 տարիների ընթացքում առաջին անգամ մրցաշրջանը սկսել է 7 հաղթանակով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս