Բաժիններ՝

Մոուրինիոն և Պոգբան վիճել են ինստագրամյան սթորիի պատճառով

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն և կիսապաշտպան Պոլ Պոգբան կոնֆլիկտ են ունեցել ակումբի մարզման ժամանակ:

Պահը ֆիքսել է Sky Sports-ի տեսախցիկը: Մարզման սկզբում Պոգբան մոտեցել է Մոուրինիոյին, որպեսզի ողջունի: Սակայն պորտուգալացի մասնագետն ինչ-որ բան է ասել Պոգբային, ինչից հետո Պոգբան ակնհայտ զարմացել է:

Որոշ ժամանակ անց լրագրողները կարողացել են վերծանել, թե ինչ է ասել Մոուրինիոն իր օգնականին: Նա օգնականին հարցրել է, թե ե՞րբ է Պոգբան արել հրապարակում Instagram-ում:

Պոգբան հայտավորված չէր Լիգայի խաղարկության խաղում: Խաղի ընթացքում, որտեղ մանչեսթերցիները չկարողացան հաղթել, Պոգբան լուսանկար էր հրապարակել ինստագրամյան սթորիում, որտեղ մարզադաշտում նստած լայն ժպտում էր: Պարզ չէ, թե որ խաղակեսի ժամանակ է արված լուսանկարը:

Նշենք նաև, որ Մոուրինիոն Պոգբային զրկել էր ակումբի փոխավագի կարգավիճակից: Ավելի ուշ անգլիական մամուլը գրեց, որ Պոգբան հայտնել է Մոուրինիոյին, որ հեռանում է մանչեսթերյան ակումբից:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս