
Պոլ Պոգբան ասել է Ժոզե Մոուրինիոյին, որ ուզում է տեղափոխվել «Բարսելոնա», ինչի համար և զրկվել է ավագի թևկապից

Այս դրամայում խառնված է ևս մեկ հայտնի ակումբ: Հայտնի են դարձել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի և «Սատանաների» կիսապաշտպան Պոլ Պոգբայի կոնֆլիկտի մանրամասները:
Ֆրանսիացին հայտարարել է մարզչին, որ ուզում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից» և տեղափոխվել «Բարսելոնա»: Դրանից հետո պորտուգալացի մարզիչը զրկել է Պոգբային ավագի թևկապից: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Մոուրինիոն դժգոհ է նաև Պոգբայի վարքագծից, ով «Վուլվերհեմփթոնի» հետ խաղից առաջ շատ բարձր երաժշտություն է միացրել ավտոբուսում, իսկ «Բըրնլիի» հետ խաղից անմիջապես հետո Պոլը հեռացել է թիմից և մեկնել է Ֆրանսիայի հավաքականին միանալու՝ ակումբակիցների հետ չվերադառնալով հյուրանոց:
Պոգբան ընթացիկ մրցաշրջանի 3 խաղերում կրել է ավագի թևկապը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը