«ԵՄ աջակցությունը ՀՀ արդարադատության ոլորտին անգնահատելի է». Արտակ Զեյնալյան

«2018թ. ապրիլ-մայիս ամիսների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված նոր կառավարության առաջնարհերթություններից են արդարադատության ապահովումը և դատական համակարգի հանդեպ հասարակության վստահության վերականգնումը»,- այսօր «ՀՀ արդարադատության ոլորտի բարեփոխումների շրջանակում ՀՀ-ԵՄ ռազմավարական քաղաքականության երկխոսություն» խորագրով աշխատաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

Նախարարի խոսքով՝ կառավարությունը վճռականորեն նպատակաուղղված է լինելու արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանը՝ հիմք ընդունելով 2019-2023թթ. դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը։

«Ավելորդ չէ նշել, որ ԵՄ աջակցությունը ՀՀ արդարադատության ոլորտին անգնահատելի է։ ԵՄ-ն եղել է, կա և շարունակում է մնալ արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումների գլխավոր գործընկերը։ ԵՄ-ն աջակցում է ՀՀ-ում ժողովրդավարական կառավարման և մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, դատական իշխանության անկախության, թափանցիկության և հաշվետվողականության ամրապնդմանը»,-եզրափակեց նախարարը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս