Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի պարոն նախագահ,
սրտանց շնորհավորում եմ Ձեզ Թուրքմենստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Համոզված եմ, որ միջպետական պայմանավորվածությունների կյանքի կոչումը կնպաստի հայ-թուրքմենական հարաբերությունների փոխշահավետ օրակարգի հետագա առաջմղմանը, առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը, ինչպես նաև ավանդական սերտ հումանիտար կապերի ընդլայնմանը:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարօրություն, իսկ Թուրքմենստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930