
Ուկրաինացի ուսանողներն արհեստական ճարպ են ստեղծել

Ուկրաինացի ուսանողներն արհեստական ճարպ են ստեղծել, որը կարող է փոխարինել Ուկրաինայում տարածված կենդանական արտադրանքին: Այդ մասին սեպտեմբերի 26-ին հայտնել է «Կոմենտարիի» հրատարակությունը՝ վկայակոչելով Սումի ագրարային համալսարանի տեղեկատվությունը:
Արհեստական ճարպափոխարինիչը, որը մշակվել է սննդի ամբիոնի դոցենտ Դմիտրի Բիդյուկի ղեկավարությամբ, բաղկացած է պարզ բաղադրիչներից՝ բուսական յուղից ու դոնդողից, նշում է ԶԼՄ-ն:
«Մեր հայտնագործությունը յուղոտ խոզաճարպի առողջ այլընտրանքն է, քանի որ չի պարունակում կենդանական ծագման բազմաթիվ վնասակար նյութեր: Այս ճարպը կարող են ուտել նույնիսկ բուսակերները»,- հրատարակությունը մեջբերում է Բիդյուկի խոսքը: Բացի այդ, ասել է դոցենտը, արհեստական ճարպը «կարող է արտադրվել ցանկացած համով՝ սովորական աղի, պղպեղով եւ այլ համեմունքներով, թթու, քաղցր, տարբեր յուղալիությամբ», հաղորդել է ՏԱՍՍ-ը: