«Երկիր Ծիրանի» կուսակցության հայտարարությունը՝ Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հանդես է եկել 2018 թվականի սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ: Ինչպես տեղեկացրին «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայությունից, հայտարարության մեջ ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ,
Երևանի բնակիչները` անսալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչերին՝ «հանուն Ազգային ժողովի լուծարման և հեղափոխության վերջնական հաղթանակի», ընտրողների 43.66%-ից 81.05% բացարձակ մեծամասնությունը ընտրեցին Հայկ Մարությանին որպես Երևանի քաղաքապետ:
Սիրելի երևանցիներ, ձեզ հետ միասին շարունակելու ենք պահանջատեր լինել քաղաքի խնդիրների լուծման գործում: Շնորհավորում ենք երևանցիներին` առանց զանգվածային կեղծիքների, ընտրակաշառքների և լցոնումների անցած ընտրությունների կապակցությամբ:
Քաղաքական վերլուծությունը՝ ավելի ուշ:
«Երկիր Ծիրանի» կուսակցություն» :