Բաժիններ՝

ԱՄՆ-ին չի հաջողվի աշխարհի շուկաներից դուրս մղել իրանական նավթը. Իրանի նավթի նախարար

ԱՄՆ-ին չի հաջողվի «իրականացնել երազանքը» եւ իրանական նավթը դուրս մղել աշխարհի շուկաներից: Այդ մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն, որի խոսքը մեջբերել է Shana իրանական գործակալությունը։

«Միջնաժամկետ հեռանկարում դա հնարավոր չէ: Բայց ԱՄՆ-ը կարճաժամկետ հեռանկարի պլան ունի՝ նպատակ ունենալով Իրանից նավթի արտահանումը զրոյի հասցնել թեկուզեւ մեկ ամսով: Այդ երազանքը երբեք չի իրականանա»,-ասել է Զանգանեն:

Նա նաեւ նշել է, որ նավթի գները նվազեցնելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ ՕՊԷՔ-ին ուղղված պահանջը դրական արձագանք չի գտել սեպտեմբերի 23-ին Ալժիրում կայացած հանդիպմանը: Զանգանեի խոսքով՝ ալժիրյան հանդիպման մասնակիցները նավթի արդյունահանումն ավելացնելու անհրաժեշտություն չեն տեսել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս