«Պատմությունը խոսում է ամեն ինչի փոխարեն». Պիկեն վիճել է մրցավարի հետ
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն վիճել է մրցավարի հետ «Ժիրոնի» հետ հանդիպման ընդմիջման ժամանակ:
Հանդիպման 35-րդ րոպեին տանտերերի ֆուտբոլիստ Կլեման Լենգլեն հեռացվեց կիսապաշտպան Պերե Պոնսի դեմքին արմունկով հարվածելու համար:
Հանդիպման ընդմիջմանը Պիկեն սպասել է մրցավարին հանդերձարանի ճանապարհին և որոշել է խոսել նրա հետ: «Դա ակնհայտ էր: Դուք իսկապես կարծում եք, որ դա դիտմամբ էր: Պերե Պոնսը խախտեց, հետո նա՞ … »,-հարցրել է Պիկեն:
Մրցավարը ժետերով ցույց է տվել այն շարժումը, որ արել է Լենգլեն: «Լսեք, նա պարզապես բարձրացրեց արմունկը՝ առանց միտումի: Դե, իհարկե, պատմությունը խոսում է ամեն ինչի փոխարեն»,- ասել է Պիկեն՝ ավարտելով խոսակցությունը:
Պիկեն ակնարկել է, որ Մանսանոն և կատալոնական ակումբը ջերմ հարաբերություններ չունեն: Մանսանոն նախկինում խաղադաշտից հեռացրել է կատալոնացիների մի շարք ֆուտբոլիստների, այդ թվում՝ Ռոբերտոյին, Լուիս Սուարեսին և Նեյմարին:
Սիրարփի Աղաբաբյան