Բաժիններ՝

Նեյմարը ֆուտբոլի աշխարհի Քիմ Քարդաշյանն է

«Նյուքասլի» նախկին կիսապաշտպան Ջոուի Բարթոնը ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին չի համարում մեծ ֆուտբոլիստ:

«Նեյմարը Քիմ Քարդաշյանն է ֆուտբոլի աշխարհում: Նա լավագույն ֆուտբոլիստը չէ, ինչում մենք համոզվեցինք Ռուսաստանում: Նա միևնույն մակարդակի վրա չէ Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի հետ, Նեյմարից առաջ շատ ֆուտբոլիստներ կան:

Նեյմարը ֆուտբոլային ֆենոմեն չէ, այլ մարքետինգային՝ ինչպես Քարդաշյանը: Երբ իմ տղան ֆուտբոլ է խաղում, նա ուզում է նմանվել լավագույն ֆուտբոլիստներին՝ Ռոնալդուին, Մեսսիին, Մո Սալահին: Բայց հաստատ՝ ոչ Նեյմարին կամ Հարի Քեյնին:
Մենք չենք արտասանում Նեյմարի անունը մեր տանը»,- Բարթոնի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930