
Պատահար Բաղրամյան գյուղում. կա տուժած

Սեպտեմբերի 24-ին` ժամը 00:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Բաղրամյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բաղրամյան գյուղի Արտաշատյան խճուղու և Չարենցի փողոցի խաչմերուկում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ն. Ս., ծնված 1988 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Վարորդը հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները տուժածին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային, այնուհետև հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը: