Բաժիններ՝

Քվեարկության ընթացքում ոստիկանությունն արձանագրել է իրավախախտման 84 տեղեկություն

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության ողջ ընթացքում ոստիկանության կողմից արձանագրվել է իրավախախտման 84 տեղեկություն: Այս մասին սեպտեմբերի 23-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Մերուժան Հակոբյանը:

«Դրանցից 8-ը՝ կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրողի ընտրության իրավունքի ազատ կամքի խոչընդոտելու դեպքեր են, 2-ը՝ ընտրական իրավունքի իրականացման, 1 դեպք` լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, 3-ը՝ քվեարկության գաղտնիության խախտման, 9 դեպք՝ մեկից ավել կամ այլ անձի փոխարեն քվեարկելու, 19-ը՝ ընտրացուցակների անճշտություններ, 1 լցոնման դեպք և 23 տարբեր բնույթի ընտրախախտումներ»,- նշեց Հակոբյանը:

Նրա խոսքով՝ դեպքերից 18-ի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Մնացած բոլորով դեպքերով կատարվում են ստուգումներ, որոնց մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս