Բաժիններ՝

ԿԸՀ անդամը ընտրողներին հորդորեց չլուսանկարել իրենց քվեաթերթիկը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Գեորգի Մարտիրոսյանը Երևանի ավագանու ընտրություններում քվեարկելու իրավունք ունեցող անձանց հորդորում է չլուսանկարել իրենց քվեաթերթիկը:

Ներկայացնելով ընտրական տեղամասերում ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության հնարավորությունները,  ԿԸՀ անդամը նշեց, որ օրվա ընթացքում նման դեպքեր են արձանագրվել:

«Ցավալի է բայց, որոշ ընտրողներ նկարահանել են իրենց քվեարկությունը և տեղադրել են սոցիալական ցանցերում, որը խստիվ արգելվում է և որի համար կա վարչական պատասխանատվություն»,- ասաց Մարտիրոսյանը:

Նա նաև հավելեց, որ ընտրական տեղամասերում ընտրական գործընթացները վերահսկվում են դիտորդների, ԶԼՄ ներկայացուցինչների և վստահված անձանց կողմից, իսկ  ժամը 20:00-ից հետո հանձնաժողովի ամփոփիչ նիստին կարող են մասնակցել նաև թեկնածուները:

«Հանձնաժողովը ձևավորված է բազմակուսակցականության սկզբունքով՝ Ազգային ժողովում ներկայացված խմբակցություններից: Հանձնաժողովի անդամները ունեն շատ պարտականություններ և շատ քիչ իրավունքներ, իսկ վստահված անձինք, դիտորդները և ԶԼՄ ներկայացուցիչները ունեն լայն իրավունքներ և շատ քիչ պարտականություններ»,- նշեց Մարտիրոսյանը:

Դիտորդական առաքելություն իրականացնող անձինք կարող են հանգիստ  նկարահանել ամբողջ գործընթացը՝ բացառությամբ երկու դեպքի՝  բուն քվեարկության գործընթացը և ընտրողների ցուցակները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս