 
                        Փրկարարները մարել են վագոն-տնակում բռնկված հրդեհը. տուժածներ չկան
 
                                    Սեպտեմբերի 23-ին, ժամը 09:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցում այրվում է վագոն-տնակ:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:52-ին, մարվել՝ 10:23-ին:
Մասամբ այրվել են վագոն-տնակի կառուցատարրերը (մոտ 15 քմ), 1 համակարգիչ և հագուստ:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        