«Նախորդ մրցաշրջանի սկզբում Սալահը խփել է 3 գնդակ, իսկ հիմա՝ 2: Ինչպիսի ճգնաժամ». Յուրգեն Կլոպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գնահատել է թիմի կիսապաշտպան Մո Սալահի մարզավիճակը, ինչպես նաև կիսվել է եգիպտացու հասցեին հնչող քննադատության մասին մտքերով՝ կապված ընթացիկ մրցաշրջանում նրա արդյունավետության հետ:
«Պաշտպանական գործողությունների տեսակետից վերջին 2 խաղերը Սալահի կատարմամբ հիասքանչ էին: Նա պատրաստ է թիմային աշխատանքի նման պահերին, բայց առաջվա նման մեծ սպառնալիք է հարձակման մեջ:
Իհարկե, բոլորը սպասում են Սալահից այն, ինչ նա ցուցադրում էր նախորդ մրցաշրջանում: Մենք՝ ոչ: Քանի՞ գոլ է նա խփել նախորդ տարվա առաջին 6 խաղերում: Երեք: Իսկ այս մրցաշրջանում՝ երկո՞ւ: Աստված իմ, այ քեզ ճգնաժամ: Նախորդ մրցաշրջանում նրան ժամանակ էր պետք, ինչպես և մեզ: Այս մրցաշրջանում էլ այդպես կլինի»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը