![](/banners/BeFunky-design.jpg)
«Մեզ սիրող մարդիկ, եկե՛ք. Նրանք, ովքեր երբեք մեզ չեն տեսել, եկել է ժամը». KISS
![](https://168.am/wp-content/uploads/2018/09/948050.jpg)
KISS ամերիկան ռոք-խումբն ազդարերել է հրաժեշտի շրջագայության մասին, ինչից հետո կդադարեցնի իր համերգային գործունեությունը: Խմբի այդ որոշման մասին հայտնել է KISS-ի վոկալիստ Պոլ Սթենլին։
«Դա կլինի մեր վերջին շրջագայութունը: Այն կդառնա ամենատպավորիչ, ամենամեծ շոուն, որը մենք երբեւիցե արել ենք: Մեզ սիրող մարդիկ, եկե՛ք: Նրանք, ովքեր երբեք մեզ չեն տեսել, եկել է ժամը»,- հայտարարել է Սթենլին merica՚s Got Talent շոուի եզրափակիչ թողարկման ժամանակ:
Ավելի ուշ խմբի մյուս մասնակիցը՝ Ջին Սիմոնսը, իր Instagram-ում լուսանկար է հրապարակել՝ շրջագայության ծանուցմամբ, որն ստացել է «End of the road» անվանումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: