Բաժիններ՝

Ի՞նչ պատժի կարժանանա Ռոնալդուն

ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի նկատմամբ:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի «Վալենսիայի» (2:0) դեմ խաղում մրցավար Ֆելիքս Բրիխը դաշտից հեռացրեց հարձակվողին: Ըստ մրցավարի՝ պորտուգալացի ֆուտբոլիստը հարվածել է Ջեյսոն Մյուրիլոյին: Այս որոշումը շատ քննարկվեց: Շատ-շատերը կարծում են, որ խախտում չկար, իսկ վերլուծաբանների մյուս մասն էլ նշում է, որ Ռոնադուն պետք է որակազրկվի 2 խաղով:

Գործը կքննարկվի սեպտեմբերի 27-ին ՈւԵՖԱ-ի կարգապահական և էթիկական հարցերով զբաղվող հանձնաժողովի կողմից: Այնուհետև որոշվելու է, թե քանի խաղով կորակազրկվի 33-ամյա ֆուտբոլիստը:

Չեմպիոնների լիգայում «Յուվենթուսը» հաջորդ խաղում կմրցի «Յանգ Բոյսի» հետ: Ռոնալդուն բաց կթողնի այս խաղը, բայց նա կարող է այլ խաղեր ևս բաց թողնել:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930