
«Մոդրիչը ֆենոմենալ տարի անցկացրեց, բայց ես «Ոսկե գնդակը» կտայի Ռոնալդուին». Կազեմիրո

«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Կազեմիրոն աջակցել է «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին «Ոսկե գնդակի» համար պայքարում:
«Լուկա Մոդրիչը ֆենոմենալ տարի անցկացրեց, բայց ես «Ոսկե գնդակը» կտայի Ռոնալդուին: Նա շատ բանի է արժանի անցյալ մրցաշրջանում խաղի համար»,- նշել է Կազեմիրոն:
Հիշեցնենք, որ ամռանը Կրիշտիանու Ռոնալդուն «Յուվենթուս» տեղափոխվեց Մադրիդի «Ռեալից»:
Սիրարփի Աղաբաբյան