
«Գրիզմանը հավասար է Մեսսիին և Ռոնալդուին». Պակո Խեմես

Իսպանացի հայտնի մարզիչ Պակո Խեմեսը կարծիք է հայտնել «Ատլետիկոյի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանի մասին:
«Եթե հաշվի առնենք ֆուտբոլիստների ելույթներն այս տարի, ապա Գրիզմանը հավասար է Մեսսիին և Ռոնալդուին: Եթե դուք բաժանեք մրցանակներ նրանց միջև, ապա տվեք Գրիզմանին, եթե ոչ՝ արծաթը, ապա՝ բրոնզը: Իմ կարծիքով, Անտուանն իրեն Մեսսիից և Ռոնալդուից վատ չի դրսևորել և արժանի է նույն ճանաչմանը»,- ասել է Խեմեսը:
Ավելի վաղ «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանն էր կարծիք հայտնել իր խաղի մակարդակի մասին:
«Ես նույն մակարդակի վրա՞ եմ Մեսսիի և Ռոնալդուի հետ: Կարծում եմ՝ այո: Բայց աշխարհում կան նոր թարմ խաղացողներ: Բայց ես հասկանում եմ, որ կարող եմ ավելի լավ խաղալ: Ես ուզում եմ շարունակել բարելավվել և հաղթել: Կարծում եմ, որ կարող եմ ավելի շատ գոլ խփել և ավելի արդյունավետ լինել»,- ասել է Գրիզմանը:
Սիրարփի Աղաբաբյան