«Ես հպարտ եմ, որ կարողացա «Ինտերին» վերադարձնել Չեմպիոնների լիգա». Սպալետի
Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին նշել է, որ հպարտ է իտալական ակումբին Չեմպիոնների լիգա վերադարձնելու համար: Իտալական ակումբը հաղթել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի «Տոտենհեմի» հետ խաղում (2:1):
««Զենիթում», «Ռոմայում», ինչպես նաև այժմ «Ինտերում» աշխատանքն ինձ համար չափազանց արժեքավոր փորձ է: Ես հիանալի հիշողություններ ունեմ այս ակումբներից յուրաքանչյուրի հետ: Անկեղծ ասած, ես հպարտ եմ, որ կարողացա «Ինտերին» վերադարձնել Չեմպիոնների լիգա:
Չեմ թաքցնի, ես շատ հպարտ եմ դրա համար: Ես կարողացա վերադարձնել «Ինտերի» նման մեծ ակումբն այնտեղ, որտեղ այն պետք է լինի: Սա է այն, ինչի համար ես առանձնահատուկ հպարտ եմ»,- նշել է Սպալետին:
Սիրարփի Աղաբաբյան