
«Մենք կին չենք, մենք ֆուտբոլ ենք խաղում». Ջանը՝ Ռոնալդուի հեռացման մասին

«Յուվենթուսի» կիսապաշտպան Էմրե Ջանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Վալենսիայի» դեմ խաղում (2:0) Կրիշտիանու Ռոնալդուի կարմիր քարտը:
«Եվ դա կարմիր քա՞րտ էր: Լսել եմ, որ Ռոնալդուին կարմիր քարտ են տվել մազերը քաշելու համար: Մենք կին չենք, մենք ֆուտբոլ ենք խաղում: Եթե դրա համար կարմիր քարտ է տրվում, ապա հեռացնել կարելի է ցանկացած խախտման համար: Դա կարմիր քարտ չէր, 100 տոկոսով»,- հայտարարել է Ջանը:
Խաղը սպասարկել է Ֆելիքս Բրիխի գլխավորած մրցավարական բրիգադը:
Սիրարփի Աղաբաբյան