
««Արսենալի» ֆուտբոլիստները գնում են Չեխի մոտ, եթե ինչ-որ բան չեն հասկանում»

Լոնդոնյան «Արսենալի» պաշտպան Գրանիտ Ջական նշել է, որ դարպասապահ Պետեր Չեխը կարևոր դեր է խաղում թիմի կյանքում:
«Չեխը ամեն ինչ կազմակերպում է: Եթե մենք հարցեր ունենք կամ ինչ-որ բան չենք հասկանում, ապա գնում ենք նրա մոտ: Պետերը գիտի ամեն ինչ: Նա միանգամից կարող է տալ պատասխան: Եթե մեզ ինչ-որ բան պետք է, նա միշտ կօգնի:
Կարո՞ղ է արդյոք Չեխը դառնալ մարզիչ: Իհարկե: Նա շատ բան գիտի, և նրան դուր է գալիս նոր բան սովորելը: Պետերը խոսում է մի քանի լեզուներով, և դա մեծ առավելություն է իր համար»,- Ջակայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ Չեխն «Արսենալ» է տեղափոխվել «Չելսիից» 2015 թվականին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը