Իտալիայում կհայտնվի Եվրոպայի ամենաբարձր կախովի կամուրջը
Եվրոպայի ամենաբարձր կախովի կամուրջը, որը կձգվի Իտալիայի Վալ Տարտանո հովտի վրայով, կմիացնի Մորբեն եւ Սոնդրիո բնակավայրերը: Այն կբացվի սեպտեմբերի 22-ին: Այդ մասին հայտնել է Coriere della Sera թերթը:
«Կամուրջ դեպի երկինք» կառույցը կմիացնի 1034 մետր բարձրությամբ երկու լեռնային բարձունքներ: Կամրջի երկարությունը 234 մետր է, այն ձգվում է 140 մետր բարձրության վրա: Դրա կառուցումը նստել է 750 հազար եվրո: Կամուրջը տեղի բնակիչներին թույլ կտա արագ հասնել արոտավայրեր ու մյուս գյուղեր: Ավելի վաղ դրա համար նրանք ստիպված էին լինում հատել ամբողջ հովիտը: Նաեւ այն կարող է դառնալ տեղի տեսարժան վայրը:
Զբոսաշրջիկները հնարավորություն կստանան տեսնել աննկարագրելի գեղեցկության համայնապատկեր՝ Կոլոմբերի ամբարտակը, արոտավայրեր, Ալպերի բարձունքները, այն վայրը, որտեղ Ադդա գետը թափվում է լճի մեջ: Ճանապարհորդների համար մուտքը կարժենա 5 եվրո: Այդ գումարով կարելի է կամրջով անցուդարձ անել առանց սահմանափման, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: