Բաժիններ՝

Հայտնի է, թե ով է քննելու Թաթուլ Շուշանյանի գործը

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետ, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվող Թաթուլ Շուշանյանի և մյուսների վերաբերյալ գործն արդեն դատարանում է և մակագրվել է դատավոր Արման Հովհաննիսյանին:

Ըստ մեղադրանքի՝ արդարադատության գնդապետի Թաթուլ Շուշանյանը զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի պաշտոնը Վլադիմիր Դավթյանի և Վահագն Աբգարյանի օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու և անգործություն դրսևորելու համար Վահագն Աբգարյանից պահանջել և անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, ինչպես նաև չարաշահել է իր պաշտոնեական լիազորություններ:

Ըստ Լոռու մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արայիկ Ներսիսյանին առաջադրված մեղադրանքի՝ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները։

Մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտակ Հովհաննիսյանին՝ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին, ինչպես նաև խոշոր չափերով կաշառք է ստացել:

Թաթուլ Շուշանյանից մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 311 –րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, Արայիկ Ներսիսյանին՝ 308-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արտակ Հովհաննիսյանին՝ 308-րդ հոդվածի 1-ին մասով և օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Նրանք բոլորը կալանքի տակ են:

Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս