Ինչ ունեցվածք ունի կադաստրի կոմիտեի նորանշանակ ղեկավարը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նորանշանակ ղեկավար Սարհատ Պետրոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Ս. Պետրոսյանը հայտարարագրել է բնակարան, ինչպես նաև «բազմաբնակարան բնակելի շենքը` մեկից ավել ի բնակարաններ, ոչ բնակելի և ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինություն» (թյուրիմացու թյուններից խուսափելու համար շեշտենք, որ հայտարարագրում փաստացի նշված է բազմաբնակարան շենք , այլ ոչ թե բնակարան՝ բազմաբնակարան շենքում, ուստի հասկանալի չէ ՝ նրան է պատկանում ողջ շինունրան է պատկ անում ողջ շինությո՞ւնը, թե՞ միայն բնակարան այդ շենքում):

Սարհատ Պետրոսյանը հայտարարագրել է նաև երկու «BMW X1 2.0» և «MITSUBISHI PAJERO PININ 1.8» մակնիշի ավտոմեքենաներ: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցները կազմeել են շուրջ 10686579 ՀՀ դրամ, 2615 եվրո և 793 ԱՄՆ դոլար:

Երկու տարբեր աշխատանքներից ստացած աշխատավարձերի եկամուտը կազմել է 3 205 260 և 841 500 ՀՀ դրամ: Եկամուտների հանրագումարը կազմել է 4 046 760 ՀՀ դրամ: Սարհատ Պետրոսյանը ճարտարապետ է, քաղաքաշինարար: Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար պաշտոնին է նշանակվել օգոստոսին :

Մինչ այդ նա նաև հիմնադրել և ղեկավարել է «Ուրբանլաբ» քաղաքային անկախ հետազոտական կազմակերպությունը (2012–2018 թթ): Հեղինակել կամ համահեղինակել է Հայաստանում և արտերկրում հրատարակված 18 աշխատություն։ Հանդիսանում է ՀՀ ճարտարապետների պալատի, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի և «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի խորհուրդների անդամ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս